Բաժիններ՝

Ի հայտ է եկել Սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման հնարավորություն. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հայտարարել է, որ ներկայումս ի հայտ է եկել սիրիական ճգնաժամը քաղաքական հարթություն տեղափոխելու հնարավորություն.

«Ամեն դեպքում, ներկայումս մենք կարող ենք ասել, որ սիրիական ճգնաժամի հարցում ի հայտ է եկել քաղաքական կարգավորմանն անցում կատարելու հանրավորություն: Դա հիմնականում հաջողվել է նրա շնորհիվ, որ Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել են Սիրիայի վերաբերյալ չմտածված որոշումները: Հաստատապես ռուս-չինական վետոյի շնորհիվ հաջողվեց թույլ չտալ, որ Սիրիան վերածվի Լիբիայի, որը փլուզվել է՝ որպես պետություն»:

Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները հաջորդ շաբաթ ժամանելու են Աստանա՝ քննարկելու համար միջսիրիական բանակցություններ անցկացնելու հնարավորությունները: Դրանից առաջ Ղազախստանի արտգործնախարար Եռլան Իդրիսովը նամակ է հղել սիրիական ընդդիմությանը, որում հաստատել է, որ Ղազախստանը պատրաստ է ընդունել պատվիրակությանը՝ քննարկելու համար բանակցությունների տարբերակները:

Սիրիական կառավարության ու ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունների հաջորդ փուլը կարող է անցկացվել մայիսին, Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս