Բաժիններ՝

Վարշավայում ԱՄՆ դեսպանը ներողություն է խնդրել FBI-ի տնօրենի խոսքերի համար

France-Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վարշավայում ԱՄՆ դեսպան Սթիվեն Մալը ներողություն է խնդրել՝ կապված ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) տնօրեն Ջեյմս Կոմիի այն հայտարարության հետ, որ Լեհաստանը Գերմանիայի հետ մեկտեղ պատասխանատվություն է կրում Հոլոքոսթի համար:

Ներողությունը հաջորդել է այն բանից հետո, ինչ Մալին կանչել են Լեհաստանի ԱԳՆ: Դեսպանը հայտարարել է. «Ես հստակ հասկացնել տվեցի, որ այն կարծիքը, որ Լեհաստանը, իբրև թե, որևէ պատասխանատվություն է կրում Հոլոքոսթի համար, չի հանդիսանում ԱՄՆ-ի դիրքորոշումը»:

Դեսպանն ընդգծել է, որ միայն նացիստական Գերմանիան է պատասխանատվություն կրում Հոլոքոսթի համար: FBI-ի տնօրենն իր սկանդալային հայտարարությունն արել է ապրիլի 15-ին՝ Վաշինգտոնում գտնվող Հոլոքոսթի թանգարան կատարած այցի ժամանակ: Նա հայտարարել է, որ «Լեհաստանում լավ մարդիկ օգնել են միլիոնավորների սպանությանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս