Օբաման ԵՄ-ին կոչ է արել պահպանել ՌԴ-ի դեմ սահմանած պատժամիջոցները
![](https://168.am/wp-content/uploads/2015/04/pic_1a4ea3833c090d5101aeddcd1ea7cedf.jpg)
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ԵՄ-ին կոչ է արել ուժի մեջ թողնել Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցները, մինչև որ ամբողջովին չիրագործվեն մինսկյան համաձայնագրերը:
Օբաման Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ բանակցություններից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Մենք պետք է առնվազն պահպանենք պատժամիջոցների գործող մակարդակը, քանի դեռ պարզ չի դարձել, որ կատարվել են մինսկյան պայմանագրի պայմանները»:
Օբամայի խոսքերով` ԵՄ-ի անդամներն առաջիկա գագաթաժողովում Ռուսաստանին հասկացնել կտան, որ պատժամիջոցները չեն մեղմացվի մինչև չիրագործվեն մինսկյան համաձայնագրերը: