Մեզ համար նշանակություն չունի Եվրոպական խորհրդարանի որոշումը. Ջեմիլ Չիչեք

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևին:

Նա հայտարարել է, որ Եվրոպական խորհրդարանի որոշումը «որևէ նշանակություն» չունի իրենց համար և որ խորհրդարանում ներկայացված երեք հիմնական կուսակցություններն էլ դեմ են արտահայտվել այդ որոշմանը.

«Ամենաշատը մենք ենք ցանկանում համակողմանի պարզել 1915 թվականի դեպքերի եղելությունը: 1915 թվականին ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ կար այդ գործի ներսում, ո՞վ կար, ի՞նչ կար, մենք ցանկանում ենք պարզել այս ամենը:

Լավ, իսկ ո՞վ է պարզելու այդ ամենը: Դա խորհրդարանների գործը չէ, նրանք չունեն այդպիսի արտոնություններ ու արժանիքներ: Դրանով պետք է զբաղվեն պատմաբանները: Նրանք պետք է ուսումնասիրեն 1915 թվականի դեպքերը: Պետք է բացվեն նաև հայերի, ռուսների, անգլիացիների արխիվները»:

Տեսանյութեր

Լրահոս