Բաժիններ՝

Պուտինն ամոթալի է համարել Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա այցելելուց մի շարք առաջնորդների հրաժարվելը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ «ուղիղ գծով» շփման ժամանակ հայտարարել է, որ Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցելու հրավեր ստացած երկրների առաջնորդներն իրենք են որոշում ընդունում գալ, թե ոչ:

Դրա հետ մեկտեղ Պուտինը կարծում է, որ նրանցից ոմանց դեպքում ամոթալի կլինի Մոսկվա չժամանելը. «Դա յուրաքանչյուր կոնկրետ քաղաքական գործչի ընտրությունն է, երկրի ընտրությունը, որը ներկայացնում է նա»: Պուտինը կասկած է հայտնել, որ այդպիսի որոշումները մշտապես ընդունվում են ինքնուրույն՝ ակնարկելով, որ դրա համար մի շարք երկրներ պետք է ստանան Վաշինգտոնի թույլտվությունը:

Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ զորահանդեսներ են անցկացվելու Ռուսաստանի 26 քաղաքներում: Կարմիր հրապարակում մայիսի 9-ին անցկացվելիք զորավարժություններին մասնակցելու է 14.000 զինծառայող, 194 միավոր զրահատեխնիկա, 150 ինքնաթիռ ու ուղղաթիռ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս