Բաժիններ՝

Ջուլիան Ասանժը համաձայնվել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը հարցաքննվելուն

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը համաձայնվել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը հարցաքննվելուն՝ կապված սեռական բռնության մասին մեղադրանքի հետ: Այս մասին հայտարարել է նրա շվեդ փաստաբանը:

Ասանժը դեսպանատան տարածքում թաքնվում է 2012 թվականի հունիսին՝ խուսափելու համար Շվեդիային արտահանձնվելուց, ուր նրան մեղադրում են 2010 թվականին երկու կանանց նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Ասանժը հերքում է այդ մեղադրանքները: Ասանժի փաստաբանները ողջունել են այդ առաջարկը: Շվեդ դատախազները նախորդ ամիս հայտարարել էին, որ ցանկանում են Ասանժին հարցաքննել Լոնդոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս