Բաժիններ՝

Հանդ գյուղի մոտ ավտոմեքենան ընկել է ձորը. կան տուժածներ

Ապրիլի 11-ին, ժամը 19.07-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հանդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ Ներքին Հանդ գյուղից դեպքի Մ-17 միջպետական ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում «Նիսան» մակնիշի 551 SU 51 պ/հ (վարորդ` Գ. Հ., ծնվ. 1970 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել հարակից ձորը (մոտ 50 մետր):

Մինչ հրշեջ-փրկարարների կանի վայր հասնելը` վարորդը և ուղևոր Դ. Գ.-ն (ծնվ.1985 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Կապան քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանգազրկել են ավտոմեքենան:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս