Բաժիններ՝

Ադրբեջանական ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացրել Բաքվում

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական ընդդիմությունը երեկ բողոքի ակցիա է անցկացրել Բաքվում: Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ իշխանությունները շարունակում են անտեսել իրենց քաղաքացիների շահերը, տնտեսությունը նախկինի նման գտնվում է մոնոպոլիստների ձեռքերում, կոռուպցիան էլ կառավարության գլխավոր սկզբունքն է:

Ցուցարարներն ընդգծել են, որ սրտային հիվանդություններով 2000 անձինք բուժման խնդրանքով դիմել են առողջապահության նախարարությանը, սակայն նրանցից միայն երկուսին են օգնել, և դա այն դեպքում, երբ իշխանությունները միլիոններ են ծախսում մարմարյա հուշարձանների և Ծաղիկների տոնի նման անիմաստ միջոցառումների վրա:

Ցուցարարները կարևորել են կառավարությանը ստիպելը՝ հրաժարվելու համար ցուցադրական քայլերից և նավթի վաճառքից ստացված միջոցներն ու երկրի բնական հարստությունները վատնելուց: Նրանք ընդգծել են, որ Եվրոպական խաղերն Ադրբեջանի համար արժենալու են 8 միլիարդ և ոչինչ չեն տալու երկրին, որը գտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ:

Ակցիայի կազմակերպիչների խոսքերով՝ հանրահավաքին ընդհանուր առմամբ մասնակցել է մոտ 10.000 մարդ: Հանրահավաքն ընդհանուր առմամբ անցել է առանց միջադեպերի, թեև որոշակի հաղորդագրություններ են ստացվել ոստիկանության կողմից մի շարք ցուցարարների ձերբակալելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս