ՌԴ ԱԳՆ-ը Սաուդյան Արաբիային կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունը Եմենում
Gazeta.ru-ի փոխանցմամբ` ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը Սաուդյան Արաբիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել դադարեցնել Եմենում ռազմական գործողություններն ու Եմենի հակամարտությունը լուծել խաղաղ միջոցներով: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում:
Դրա համաձայն` Սաուդյան Արաբիայի դեսպան Աբդուռահման ար-Ռասիին ընդունել է Ռուսաստանի փոխարտգործնախարար, Մերձավոր Արևելքում ու Աֆրիկայի երկրներում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը:
Դիվանագետները հաստատել են տարածաշրջանային ու միջազգային հարցերում Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև արտաքին քաղաքական փոխգործակցության ամրապնդման հանդեպ փոխադարձ ձգտումը:
Բացի այդ, երկու երկրները մտադիր են զարգացնել առևտրային-տնտեսական ու այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացումը:



