Բրիտանացի զույգերն ինտերնետի պատճառով սկսել են ավելի քիչ զբաղվել սեքսով. The Independent
Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ` բրիտանացի հետերոսեքսուսալ զույգերն ինտերնետի պատճառով սկսել են ավելի քիչ զբաղվել սեքսով: Այս մասին հայտարարել է Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Դևիդ Շպինգելհալտերը:
Նա պարզել է, որ ներկայումս Միացյալ թագավորությունում հետերոսեքսուալ զույգը միջին հաշվով ամսական սեքսով զբաղվում է երեք անգամ: 2000 թվականին տվյալ ցուցանիշը կազմել է չորս անգամ ավելի, իսկ 1990 թվականին` 5 անգամ:
Պրոֆեսորն այդ վիճակագրությունը ներկայացրել է իր նոր Sex by Numbers գրքում: Նա BBC Radio 4-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ նման միտման պատճառները պարզելը բարդ է, սակայն ենթադրաբար դա կարող է կապված լինել ինտերնետի տարածման հետ:
Պրոֆեսորի խոսքերով` համացանցից բջջային սարքերի միջոցով օգտվելու հնարավորությունը նշանակում է, որ մարդիկ հավանաբար ավելի քիչ ժամանակ են գտնում միմյանց համար: