Ահա թե ինչ է կատարվում մեր օրգանիզմում, երբ ամեն օր կոկոսի յուղ ենք օգտագործում

Կոկոսի յուղը դասվում է ամենաօգտակար մթերքների շարքին: Այն պարունակում է բժշկական հատկանիշներ ունեցող և ճարպային տրիգլիցերիդների ճարպաթթուների համադրություն: healthylifetricks.com-ը նշում է, որ արևմտյան հասարակությունում կոկոսի յուղը դեռևս համարվում է էկզոտիկ մթերք, որն օգտագործվում է այն մարդկանց կողմից, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին: Իսկ ահա Խաղաղ օվկիանոսի հարավային ափի բնակիչները կալորիաների 60%-ը ստանում են կոկոսից:

Ինչի՞ համար է լավ կոկոսի յուղը

Այն օգնում է քաշի կանոնակարգման գործում2009 թվականին արված հետազոտությունները ցույց են տվել, որ կոկոսի յուղը կանխարգելում է ճարպակալումը: Կոկոսի յուղը հեշտ մարսելի սնունդ է, ինչպես նաև պաշտպանում է օրգանիզմն ինսուլինի հանդեպ դիմադրությունից:

Լաուրինաթթուների աղբյուր էԿոկոսի յուղում առկա լաուրինաթթուները կարող են սպանել բակտերիաները, վիրուսները, սնկերը: Երբ յուղը մարսվում է, օրգանիզմում ստեղծվում է մոնոգլիցերիդ, որն առավել հայտնի է՝ որպես մոնոլաուրին: Լաուրաթթուն և մոնոլաուրինն օգնում են վերացնել այնպիսի վնասակար միկրոօրգանիզմներ, ինչպիսիք են բակտերիաները, վիրուսներն ու սնկերը:

Կարդացեք նաև

Հեշտացնում է մարսողությունըՇատերի մոտ առկա են մարսողական խնդիրներ: Նման խնդիրներով տառապող մարդիկ իրենց սննդակարգում պետք է անպայման ներառեն կոկոսի յուղ: Այն օգնում է մարսողական խանգարումների, ներառյալ՝ ստամոքսի միկրոկենսաբանական բակտերիաների և աղիքային խնդիրների դեպքում:

Օգնում է հաղթահարել 2րդ աստիճանի շաքարախտըԳարվին համալսարանի Բժշկական հետազոտություների կենտրոնի վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ կոկոսի յուղը պաշտպանում է ինսուլինի դիմադրությունը՝ այսպիսով կանխարգելելով 2-րդ աստիճանի շաքարախտը:

Նվազեցնում է ախորժակը և ստիպում է քիչ ուտելԿոկոսի յուղի առաջատար հատկանիշներից մեկն այն է, որ այն նվազեցնում է քաղցի զգացողությունը: Սա, ամենայն հավանականությամբ, կապված է նրա հետ, թե ինչպես են ճարպաթթուները նյութափոխանակվում: Ստացված կետոնները նվազեցնում են ախորժակը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս