Բաժիններ՝

Թբիլիսիում ավարտվել է Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիում ավարտվել է Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը: Հանդիպումից հետո կազմակերպվել է համատեղ մամուլի ասուլիս:

Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն հայտարարել է, որ հանդիպումը եղել է արդյունավետ և որ անցկացված բանակցությունները կծառայեն փոխադարձ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ երեք երկրների պաշտպանության նախարարների հերթական եռակողմ հանդիպումը տեղի է ունենալու այս տարվա աշնանը, Թուրքիայում:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն իր հերթին հայտարարել է, որ այսօրվա հանդիպման ժամանակ քննարկվել են շատ կարևոր հարցեր, նա կարևորել է ռազմական ոլորտում երեք երկրների համագործակցությունը: Հասանովը հայտարարել է, որ «Հայաստանը տարածքային հավակնություններ է ներկայացնում երեք երկրների նկատմամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս