Բաժիններ՝

Ուկրաինայի շուրջ գոյություն ունի իրադարձությունների զարգացման երեք սցենար. Ջորջ Սորոս

Capital.ua-ի փոխանցմամբ՝ ամերիկացի միլիարդատեր ու բարեգործ Ջորջ Սորոսը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ գոյություն ունի իրադարձությունների զարգացման երեք սցենար.

«Առաջին տարբերակ կարելի է անվանել այն, որ Պուտինը կհասնի իր նպատակին, իսկ Ուկրաինային չի հաջողվի շարունակել դիմադրությունը: Այդ դեպքում Եվրոպան «կհեղեղվի» ուկրաինացի փախստականներով՝ մոտ 2 միլիոն մարդ: Դա կդառնա նոր «Սառը պատերազմի» սկիզբը:

Արդյունքում, Եվրոպայում այնքան կաճի Պուտինի բարեկամների թիվը, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կվերանան աստիճանաբար: Դա Եվրոպայի համար վատագույն սցենարն է, որը կդառնա էլ ավելի պառակտված և կվերածվի պուտինյան Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև ազդեցության համար մարտադաշտի:

ԵՄ-ը կդադարի աշխարհում իրական քաղաքական ուժ լինելուց, հատկապես եթե Հունաստանը դուրս գա եվրոգոտուց: Երկրորդ և առավել հավանական տարբերակն այն է, որի դեպքում Եվրոպան Ուկրաինային կսնի «կաթիլային ճանապարհով»: Դա հնարավորություն կտա երկիրը փրկել կրախից, սակայն պետությունում վերստին առաջատար դեր կստանձնեն օլիգարխները:

Կարդացեք նաև

Այդ ժամանակ նոր Ուկրաինան կհիշեցնի հին Ուկրաինային: Վլադիմիր Պուտինի համար այդ սցենարը գործնականում այնքան ընդունելի է, որքան որ Ուկրաինայի ամբողջական կրախը: Ընդ որում՝ այս դեպքում նրա հաղթանակը չի երաշխավորվի, քանի որ նման գործընթացները տանում են դեպի հերթական «Սառը պատերազմ», որը Ռուսաստանը տանուլ կտա արդյունքում, ինչպես որ եղել է ԽՍՀՄ-ի պարագայում:

Պուտինյան Ռուսաստանին անհրաժեշտ է մեկ բարել նավթի համար 100 դոլարի գին, քանի որ հակառակ դեպքում Ռուսաստանում արդեն 2-3 տարի անց կսպառվեն պետական պահուստները: Ընդ որում՝ այս սցենարի դեպքում ԵՄ-ը կկորցնի «նոր Ուկրաինան»: Ուկրաինան ներկայումս պաշտպանում է այն սկզբունքները, որոնց վրա հենված են ԵՄ-ը:

Գոյություն ունի իրադարձությունների զարգացման ավելի հուսադրող տարբերակ: Նոր Ուկրաինան դեռ ողջ է և մտադիր է պաշտպանել իրեն: Եվ թեև այդ երկիրն ինքնուրույն չի կարող մրցել Ռուսաստանի ռազմական հզորության հետ, նրա դաշնակիցները կարող են անել «ամեն անհրաժեշտ» բան՝ օգնություն ցուցաբերելու համար՝ բացառությամբ ռազմական հակամարտության մեջ ներգրավելու կամ մինսկյան պայմանավորվածությունները խախտելու:

Դա կօգնի ոչ միայն Ուկրաինային, այլև՝ ԵՄ-ին՝ վերագտնելու համար այն արժեքներն ու սկզբունքները, որոնք, ըստ էության, կորստյան են մատնվել: Ավելորդ է ասել, որ ես կողմնակից եմ հենց այդ սցենարին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս