Բաժիններ՝

Աշոտ Ղուլյանն ընդունել է Արմեն Աշոտյանին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Ողջունելով հյուրին` ԼՂՀ խորհրդարանի ղեկավարը կարևորել է նման հանդիպումների արդյունավետությունը կրթության ու գիտության ոլորտում օրենսդրական բնույթի խնդիրների լուծման և փորձի փոխանակման տեսանկյունից: Ներկայացնելով ՀՀ Ազգային ժողովում շրջանառվող կրթական ոլորտի բարեփոխումներին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները` ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է օրենսդրական դաշտում ներդաշնակ քայլերի սերտ համագործակցության կարևորությունը: Քննարկվել են կրթության և գիտության ոլորտներում առկա խնդիրներին ու օրենսդրական բարեփոխումների ընթացքին առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԿԳ նախարար Սլավա Ասրյանը, ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը:

ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս