Բաժիններ՝

Ռեգիոնների կուսակցությունը հաստատել է Վիկտոր Յանուկովիչի որդու մահվան մասին տեղեկությունը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ուկրաինական Ռեգիոնների կուսակցությունը հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կրտսեր որդու՝ Վիկտորի մահվան մասին: Այս մասին նշված է Ռեգիոնների կուսակցության կայքում:

Դրանում նշված է, որ ուկրաինացի նախկին պատգամավորը, 5-7-րդ գումարման Գերագույն ռադայի պատգամավորական կորպուսի ամենաերիտասարդ ներկայացուցիչներից մեկը ողբերգական ձևով մահացել է մարտի 20-ին: Հաղորդագրությունում ընդգծվում է, որ մահվան ժամանակ Վիկտորն ընդամենը 33 տարեկան էր:

Ռեգիոնների կուսակցությունը ցավակցություն է հայտնել մահացածիի հարազատներին ու մերձավորներին: Միևնույն ժամանակ կուսակցությունը չի ներկայացրել նրա մահվան հանգամանքները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ողբերգական միջադեպը գրանցվել է Բայկալ լճում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս