Հարավային Օսիայի հետ պայմանագիրը կդառնա ևս մեկ քայլ ինտեգրման զարգացման համար. Պուտին
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Մոսկվան ու Ցխինվալը ևս մեկ քայլ կգործեն դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղությամբ՝ ստորագրելով դաշնակցության ու ինտեգրման մասին պայմանագիր:
Պուտինն այս մասին հայտարարել է Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թբիլիովի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպան ժամանակ կողմերը քննարկել են սոցիալական ու տնտեսական ոլորտում երկկողմ հարաբերությունները և դրանց զարգացման համար անելիքները:
Թբիլիովը հայտարարել է, որ Ռուսաստանի ու Հարավային Օսիայի դաշինքը կարող է դառնալ ժամանակակից մարտահրավերների պատասխանը: Նա հայտարարել է, որ Ցխինվալն աջակցում է Մոսկվայի քաղաքական բոլոր քայլերին՝ ներառյալ Ղրիմի միացումը:
2016 թվականի ՌԴ պետբյուջեում Հարավային Օսիայի հետ դաշնակցության ու ինտեգրման մասին պայմանագրի իրագործման համար պլանավորված է հավելյալ 1 միլիարդ ռուբլի: Պայմանագիրը ստորագրվելու է Պուտինի ու Թիբիլովի հանդիպման արդյունքներով: 2014 թվականին Ռուսաստանի ու Հարավային Օսիայի ապրանքաշրջանառությունը կազմել է 69.9 միլիոն դոլար: