Բաժիններ՝

Թուրքիայի աճող ուժն ուժեղացնում է նաև Ադրբեջանին. Իլհամ Ալիև

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Կարսում մասնակցել է Հեյդար Ալիևի անվան տեխնիկական վարժարանի բացմանը: Իր ելույթում Ալիևը Կարսը որակել է որպես «հին թյուրքական տարածք»:

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր հայր Հեյդար Ալիևը շատ ջանքեր է գործադրել թուրք-ադրբեջանական կապերի զարգացման համար. «Մենք հավատարիմ ենք այդ ուղուն և իմ թանկարժեք եղբայր Ռեջեփ Էրդողանի հետ վերջին 11 տարում մեծ ջանքեր ենք գործադրել թուրք-ադրբեջանական միասնությունն ամրապնդելու համար:

Մենք միասնական դիրքորոշում ունենք բոլոր հարցերում և կարողացել ենք քաղաքական հարաբերությունները հասցնել ամենաբարձր մակարդակի: Թուրքիան ու Ադրբեջանը միմյանց աջակցում են միջազգային բոլոր կազմակերպություններում: Թուրքիայի աճող ուժն ուժեղացնում է նաև Ադրբեջանին:

Թուրքիան այսօր համաշխարհային մասշտաբի ուժային կենտրոն է: Վերջին տարիներին նա Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ մեծ ճանապարհ է անցել»: Ալիևը հիշեցրել է, որ Թուրքիան հյուրընկալելու է G20-ի գագաթաժողովը (նախորդ տարվա դեկտեմբերից G20-ում նախագահում է Թուրքիան – 168.am) և Ադրբեջանին հրավիրել է դրան. «Դա իսկական եղբայրական մոտեցում է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս