Օսկանյանին համոզում են, որ վայր չդնի մանդատը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրում է. «Նախօրեին ԲՀԿ խմբակցությունը նիստ է արել, որն անցել է լարված մթնոլորտում:

Խմբակցության պատգամավորների մի մասը կտրականապես դեմ է արտահայտվել, որպեսզի կուսակցության նախագահը դառնա Նաիրա Զոհրաբյանը, մի մասն էլ պաշտպանել է Զոհրաբյանի թեկնածությունը: Լարված մթնոլորտը ԲՀԿ-ականների շրջանում դեռ պահպանվում է:

Սպասվում է, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում էլի մի քանի պատգամավորներ կհայտարարեն ԲՀԿ-ն լքելու մասին: Անգամ խոսակցություններ կան, որ Վահե Հովհաննիսյանը կարող է ընդհանրապես վայր դնել պատգամավորական մանդատը:

Մինչ այժմ տեղեկություններ կային միայն Վարդան Օսկանյանի մանդատը վայր դնելու մասին:

Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ում երեկ Օսկանյանին փորձել են համոզել, որպեսզի նա չհրաժարվի մանդատից: Թե ինչով են ավարտվել այդ բանակցությունները՝ դեռ հայտնի չէ: Ակնհայտ է միայն, որ ԲՀԿ-ի քայքայումը դեռ շարունակվելու է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս