ՆԱՏՕ-ն այս տարի զորավարժություն կանցկացնի Վրաստանում

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում ստեղծվելու են ՆԱՏՕ-ի մարզական կենտրոնները: Այս մասին երեկ Բրյուսելում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը.

«ՆԱՏՕ-ն մտադիր է անդամ ու գործընկեր երկրների համար Վրաստանում բացել ռազմական ուսուցման կենտրոններ: Դա հատկապես արժեքավոր է նրա համար, որ Վրաստանն ունի բացառիկ աշխարհագրական դիրք:

Այդ հարցը քննարկվելու է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի վաղվա նիստում, որը Բրյուսելում անցկացվելու է պաշտպանության նախարարների ընդհանուր հանդիպման շրջանակներում: Դրա հետ մեկտեղ Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության մակարդակը կլինի նվազագույն:

Դրանց առաջադրանքը կդառնա զորավարժություններ պատրաստելը, ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր երկրներից ժամանող զինվորականներին ընդունելը, լոգիստիկան, ինչի համար էլ նրանց թիվը կլինի նվազագույն»:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հավելել է, որ այս տարի Վրաստանում կանցկացվեն ՆԱՏՕ-ի զորավարժությունները. «ՆԱՏՕ-ն այս տարի զորավարժություն կանցկացնի Վրաստանում: Մենք Վրաստանի հետ մեր համագործակցության շրջանակներում այդ երկրում պարբերաբար զորավարժություններ ենք անցկացնելու հաջորդ տարի»:

Տեսանյութեր

Լրահոս