Քաղաքացու դրամապանակից թմրամիջոց է հայտնաբերվել
Փետրվարի 3-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Շերամի փողոցի թիվ 51 շենքի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արմեն Հ.-ին:
Խուզարկությամբ նրա դրամապանակից, ծխախոտի փայլաթիթեղների մեջ փաթաթված, հայտնաբերվել է «սուբոտեքս» թմրամիջոցի նմանվող 1 ամբողջական և կես դեղահաբ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն