Կալանավոր Աշոտ Մանուկյանի մահվան պատճառը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ երեկ մահացել է կալանավոր Աշոտ Մանուկյանը: Նրա խոսքով՝ կալանավորը վատ է զգացել, տեղափոխվել է հիվանդանոց և մահացել վերակենդանացման բաժանմունքում: Մահվան պատճառը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: Գոռ Ղլեչյանի խոսքով՝ նա մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ՝ գողություն:

Armulur.am-ը գրել էր, որ 47-ամյա կալանավորը մահացել է երեկ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Տեսանյութեր

Լրահոս