Արքայական գեղեցկություն
Արքայական տների 6 ներկայացուցիչների գեղեցկության գաղտնիքները։
Նրանց համար թագուհու կամ արքայադստեր կյանքը հեքիաթ չէ, այլ իսկական իրականություն։
Արքայական տիտղոսների երջանիկ տիրակալներով հիանում են միլլիոնավոր մարդիկ, և պատահական չէ, որ նրանք շրջապատի սերը նվաճում են ոչ միայն գործերով, այլև հմայքով և արտաքին գեղեցկությամբ։
Եվ այսպես՝ ինչ գաղտնիքներ էին օգնում նրանց այդ գործում։
1.Կլեոպատրա
Եգիպտական Կլեոպատրա թագուհին մինչև օրս էլ համարվում է աշխարհի գեղեցկագույն կանանցից մեկը։ Նրա կերպարը էկրանին մարմնավորել են Էլիզաբեթ Թեյլորն ու Մոնիկա Բելուչչին։
Կլեոպատրան անսովոր կին էր, սիրում էր իրեն և տիրապետում էր գեղեցիկ լինելու արվեստին՝ օգտագործելով իր ժամանակին հայտնի գեղեցկության բաղադրատոմսերը։ Դրանցից շատերն ակտուալ են նաև այսօր։
Եգիպտական շոգ կլիմայի պայմաններում անհրաժեշտ էր պայքարել մաշկի չորության դեմ։
Կլեոպատրան գտել էր ելքը՝ մեղրակաթնային լոգանքներ,որոնք ոչ միայն խոնավեցնում, այլև սնուցում էին մաշկը՝ դարձնելով այն ավելի էլաստիկ։
Այն պատրաստելու համար հարկավոր է 1 բաժակ մեղրը խառնել 1 լիտր տաք կաթին ու լցնել լոգարանի մեջ։
15 րոպե նման լոգանք ընդունելուց հետո մաշկը դառնում է մետաքսի նման։
Կլեոպատրան նաև մարմնի համար բնական սկրաբ էր օգտագործում։
Դրա պատրաստման համար անհրաժեշտ է սերուցքը խառնել ծովային աղի հետ։
Բացի սրանից Կլեոպատրան պատրաստում էր սպիտակ կավից դիմակներ։ Կավը խառնում էին կաթի, մեղրի և կիտրոնի հյութի հետ։
Մազերի գեղեցկության համար Կլեոպատրա թագուհին օգտագործում էր ձվի դեղնուցը։ Դրանց խառնում էր մեղր և նուշի յուղ, ապա քսում մազերի արմատներին, հետո՝ լվանում։
Սա ժամանակակից շամպունների նախատիպն էր։ Այն մազերը փայլուն ու փափուկ էր դարձնում։
Կազմվածքը պահպանելու համար Կլեոպատրան օրգանիզմը մաքրելու իր ծրագիրն ուներ։ 2 շաբաթը մեկ նա խմում էր 100 գր. կիտրոնի հյութի և ձիթապտղի յուղի խառնուրդ, որից հետո նրա արյան շրջանառությունը բարելավում էին ստամոքսի հատուկ մերսմամբ։
Կլեոպատրան գիտեր բույրերի կախարդական ուժի մասին և հմտորեն օգտվում էր դրանցից։ Կոսմետիկ կոմպոզիցիաներից գերադասում էր մեղրն ու կաթը։ Դրանց բույրը երիտասարդություն և թարմություն էր խորհրդանշում։
2.Մարիա– Անտուանետտ
Ֆրասիայի թագուհի դարձած ավստրիացի արքայդուստրը հայտնի էր իր գեղեցկությամբ և տոնակատարությունների հանդեպ սիրով։ Նա սիրում էր թանկարժեք զգեստներ, կոշիկներ և քաղցրեղեն, ինչպես նաև սիրում էր ոտքից գլուխ շենշող տեսք ունենալ։
Մաշկի գեղեցկության համար Մարիա- Անտուանետտը օգտագործում էր բույսեր։ Նա քսուքների մեր ավելացնում էր վարդի, հասմիկի, նարգիզի, հովտաշուշանի, հիրիկի, մանուշակի թերթիկներ։ Բույսերից թագուհին նաև ծաղկաջուր էր պատրաստում, որով մշակում էր մաշկը։
Լոգանք ընդունելիս նա անպայման ջրի մեջ լցնում էր քաղցր նուշի, սոճու ընկույզի կտավատի սերմերի, հովտաշուշանի սոխուկների և ալթեյի արմատի խառնուրդ։
Մարիա-Անտուանետտը մանրակրկտորեն խնամում էր նաև ձեռքի մաշկը՝ քնելով մեղրամոմով, քաղցր նուշի յուղով և վարդաջրով ներծծված ձեռնոցներով։
Թագուհին դեմքի և մարմնի համար պատրաստում էր թթվասերից դիմակներ, ինչի օգտագործումից հետո նրա մաշկը դառնում էր ավելի նուրբ և ձիգ։
Մեծ դեր էր հատկացնում նաև մազերի խնամքին։ Դրանք լվանալիս նա օգտագործում էր շաֆրան,քրքում և ճակնդեղ։ Սա ընդգծում էր նրա մազերի երանգը։
Այժմ մեծ տարածում ունի նաև Մարիա-Անտուանետտի դիետան։ Դրա էությունն այն է, որ քաղցրակերները կարող են ուտել խմորեղեն, բայց միայն քիչ-քիչ և բացառապես առավոտյան։
3.Գրեյս Քելլի
Գրեյս Քելլիի զարմանալի ճակատագիրը երկար ժամանակ է՝ հետաքրքրում է մարդկանց։
Իշխանուհի Գրեյսը անհավանական բարձր ճաշակով օժտված կին էր, առանձնանում էր ազնվական չքնաղ գեղեցկությամբ։
Մոնակոյի իշխանուհու գլխավոր գաղտնիքն այն էր, որ նա միշտ գիտեր՝ ինչ է իրեն սազում։ Նրա ցանկացած կերպար մտածված էր դետալ առ դետալ։ Այդ դետալների մեջ կարևորներն էին մազերի դասական ալիքաձև հարդարումը, ծավալային եզրերով արևային ակնոցը և սպիտակ ձեռնոցը։
Մոնակոյի իշխանուհին գերադասում էր բնական դիմահարդարումը։ Նա երբեք չէր գործածում վառ երանգներ, միայն անհրաժեշտ գույներով ընդգծում էր որոշակի դետալներ։
Օրինակ՝ նա ընդգծում էր հոնքերը, որոնք միշտ կատարյալ ձև ունեին։ Դրանք նա ընդգծում էր բաց շագանակագույն ստվերաներկով, և նրա հոնքերը դառնում էին մազերի բնական գույնից մի փոքր մուգ, որը և բնական էր, և արտահայտիչ։
Քելլին նաև շատ գրագետ կերպով էր օգտագործում այտերի կարմրաներկը։ Այտոսկրերին նա քսում էր բաց տոնի կարմրաներկ, իսկ դրանց տակ՝ մուգ՝ այդպիսով դիմագծերը դարձնելով ավելի ռելիեֆային։
Իշխանուհի Գրեյսը աշխատում էր նույնիսկ եղանակային այնպիսի շոգ պայմաններում, ինչպիսին Մոնակոյում էր, մաշկի համար միշտ ազնվական գունատ երանգ ապահովել։ Դրա համար նա միշտ գլխարկ էր կրում։
4.Արքայադուստր Դիանա
Արքայադուստր Դիանան նույնպես հայտնի էր ոչ միայն իր բարի գործերով, այլև գեղեցկությամբ։ Վերջերս նրա դիմահարդար Մերի Գրինվելլը պատմեց իր հաճախորդի գեղեցկության գաղտնիքների մասին։
Առաջին հերթին դիմահարդարը նրան սովորեցրեց հրաժարվել երկնագույն ստվերաներկից և մատիտից, քանի որ երկնագույն աչքերը չի կարելի ընդգծել երկնագույնով.այդ գույնը աչքերը փոքրացնում է։
Արքայադուստր Դիանան նաև մանրակրկտորեն խնամում էր դեմքի մաշկը։ Նա պարտադիր քնելուց առաջ մաքրում էր ողջ դիմահարդարումը և օրական 2 անգամ խոնավեցնում էր դեմքը։
Դիմահարդարման պարագաներից նա միշտ գործածում էր աչքերի շրջանակների համար կոնսիլեր, թարթիչաներկ, այտերի թափանցիկ կարմրաներկ և շրթներկ։
Որպեսզի հիանալի կազմվածք ունենա, արքայադուստրը ամեն օր՝ արթնանալուն պես՝ ժամը 7։00-ին, մարզանք էր անում։
Օգտակար նախաճաշից հետո նա 1 ժամ վազում էր Քենսինգտոնյան այգիների շուրջը և ժամը 8։00- ին գնում սպորտդահլիճ՝ տանջալից վարժություններ կատարելու համար։
Սպորտը նրա կյանքի կարևորագույն մասն էր կազմում։
Առողջ քունը Արքայդուստր Դիանայի գեղեցկության ևս մեկ գաղտնիքն էր։
«Գեղեցիկ լինելու համար կինը պետք է քնի 8 ժամից ոչ պակաս»,-ասում էր արքայադուստր Դիանան։
5.Քեյթ Միդլթոն
Աշխարհը հետևում է Քեյթ Միդլթոնի յուրաքանչյուր քայլին։ Ընդամենը 3 տարի է, որ նա կրում է Քեմբրիջի դքսուհու տիտղոսը, սակայն այդ ժամանակահատվածում նրան հաջողվեց դառնալ ոճի թագուհի։
Քեյթն անկրկնելի տեսք ունի ցանկացած իրավիճակում՝ և պաշտոնական ընդունելությունների, և ֆուտբոլային խաղերի, և նույնիսկ էկզոտիկ երկրներով ճանապարհորդությունների ժամանակ։
Քեյթ Միդլթոնի գեղեցկության կարևորագույն գաղտնիքներից մեկը հավասարակշռված սնունդն է, որը նրան թույլ է տալիս պահպանել հիանալի կազմվածքը։
Նախաճաշին դքսուհին ուտում է վարսակի փաթիլների շիլա, իսկ երեկոյան՝ անյուղ միս և բանջարեղեն։
Հարսանիքից առաջ Քեյթը օգտագործեց Պիեր Դյուկանի նիհարելու դիետան, ինչը նրան անհավանական ճանաչում բերեց։
Ամեն օր Քեյթը օգտագործում է փափուկ սկրաբ և խոնավեցնող դիմակներ, ինչպես նաև այցելում է անձնական կեսմետոլոգին։
Դքսուհին նախընտրում է մեղվի թույնի բարձր պարունակությամբ դեմքի դիմակներ։ Այն փոխարինում է բոտոքսին։ Այս դիմակը բարձրացնում է մաշկի էլաստիկությունը, լավացնում արյան շրջանառությունը։ Իր դիմահարդարումը դքսուհին ինքն է անում։ Նույնիսկ հարսանիքից առաջ նա ինքն էր իրեն դիմահարդարել։
Գեղեցիկ և փայլուն մաշկ ունենալու համար նա ընտրում է տոնային էֆեկտով խոնավեցնող քսուք։
Նրա համար կարևորը աչքերն ընդգծելն է։ Այդ նպատակով Քեյթն օգտագործում է շագանակագույն եզրաներկ և թարթիչաներկ։
Երկար, շքեղ ալիքվող վարսերը Քեյթի այցեքարտն են, բայց նրա գեղեցկության գլխավոր գաղտնիքը նրա փայլող աչքերի և երջանիկ ժպիտի մեջ է, որոնք նրան ուղեկցում են ամենուր։
6.Լետիցիա թագուհի
Լետիցիա թագուհու անունը աշխարհին հայտնի դարձավ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6- րդի թագադրումից հետո։
Նրան արդեն համարում են ոճի թագուհի և Քեյթ Միդլթոնի գլխավոր մրցակիցը գեղեցկության թագուհի համարվելու գործում։
Լետիցիա թագուհուն կասկածում էին անոռեքսիայով տառապելու մեջ։ Իրականում նա հիվանդագին նիհար չէ։ Նա սիրում է իտալական խոհանոց, մասնավորապես՝ սպագետտի, սակայն երեկոյան նախընտրում է սահմանափակվել մրգերով և բանջարեղենով։ Սա թույլ է տալիս նրա միշտ հիանալի կազմվածք ունենալ։
Մրգերն ու բանջարեղենը նրա սննդակարգի կարևորագույն բաղադրիչներն են։
Կազմվածքը պահպանելու համար թագուհին զբաղվում է նաև լողով և պիլատեսով։
Պալատում նրա համար նույնիսկ մարզազրահ են կառուցել։
Լուրեր էին պտտվում, որ նա մեծ քանակությամբ պլաստիկ վիրահատություններ է կատարել։ Իրականում նա ընդամենը մեկ վիրահատություն է արել 2008 թ., երբ ուղղում էր քթի միջնապատը։ Մնացած ամեն ինչը բնական գեղեցկություն է։
Լետիցիա թագուհին չի վախենում նորարարություններից։ Օրինակ՝ նա նախընտրում է երկար ալիքաձև վարսեր, բայց Կատալոնիայում գրականության և արվեստի բնագավառում տրվող Ժիրոնսկու մրցանակի հանձնման արարողության ժամանակ Լետիցիան ներկայացավ բոլորովին նոր, կարճ ոճային սանրվածքով։
Բոլորի զարմացած հայացքներն ուղղված էին թագուհուն։ Մի՞թե նա կտրել է վարսերը։ Իրականում դա տեսողական խաբկանք էր. Լետիցիան պարզապես հավաքել էր վարսերը։
Հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ