Բաժիններ՝

Ալեքսանդր Տուրչինովը նշանակվել է Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար

ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն «Ժողովրդական ճակատ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ալեքսանդր Տուրչինովին նշանակել է Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնում:

Այդ պաշտոնը թափուր է մնացել ընթացիկ տարվա օգոստոսից, երբ հրաժարական տվեց Անդրեյ Պարուբին: Պորոշենկոն իր հրամանով հաստատել է նաև Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի ողջ կազմը: Դրանում ընդգրկվել է նաև ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս