Բաժիններ՝

Կոռուպցիան ԵՄ-ի տնտեսությանը տարեկան պատճառում է 120 միլիարդ եվրոյի վնաս

Ukrinform-ի փոխանցմամբ՝ կոռուպցիան ԵՄ-ի տնտեսությանը տարեկան պատճառում է 120 միլիարդ եվրոյի վնաս: Այս մասին Կոռուպցիայի դեմ պայքարի օրվա կապակցությամբ Բրյուսելում հայտարարել է ներքին հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը:

Նրա խոսքերով՝ կոռուպցիան խաթարում է հասարակական վստահությունն ու կործանում է հույսերը, ինչպես նաև ԵՄ-ի համար տարեկան արժենում է 120 միլիարդ եվրո: Ավրամոպուլոսը հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականությունը տարբեր է անդամ երկրներում. «Ոչ թե իշխանությունն է կոռումպացնում մարդկանց, այլ մարդիկ են կոռումպացնում իշխանությունը»:

Ավրամոպուլոսը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը ջանքեր է գործադրելու կոռուպցիային հակազդելու և անդամ երկրներին այդ պլանում հետևողական քայլերի դրդելու համար: 2013 թվականին ԵՄ-ի ՀՆԱ-ն կազմել է 13.4 տրիլիոն եվրո: Այդպիսով կոռուպցիան ԵՄ-ին պատճառում է ՀՆԱ-ի 1 տոկոսից էլ պակաս վնաս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս