Օնկոլոգիական հիվանդությունների բուժումը Գերմանիայում. նոր մեթոդներ. Հարցազրույց «Դոյչ Մեդ» ընկերության տնօրեն Թեհմինա Վարդանյանի հետ
– Արդեն տևական ժամանակ՝ Հայաստանում գործում է «Դոյչ Մեդ» ընկերությունը, որը օգնում է Հայաստանի քաղաքացիներին բուժում ստանալ գերմանական կլինիկաներում: Հիմնականում ի՞նչ խնդիրներով են դիմում ՀՀ քաղաքացիները:
– Աշխատում ենք Գերմանիայի լավագույն կլինիկաների շարքում համարվող Ֆրայբուրգ քաղաքի Համալսարանական կլինիկայի հետ, ինչպես նաև Էրիխ Լեքսերի անվան կլինիկայի, Ամբուլատոր ախտորոշման և Վիրաբուժության կենտրոնի և Քաղցկեղի Կենսաբանության կենտրոնի հետ:
Ի դեպ, «Դոյչ Մեդ» ընկերությունը հանդիսանում է վերջիններիս բացառիկ գործընկերը Հայաստանում: Խնդիրները շատ տարբեր են: Շատ են լինում անհասկանալի խնդիրներ, որոնք Հայաստանում լիարժեք չեն բացահայտվում: Մեր հաճախորդների հիմնական հիվանդություններն են ներքին բժշկության խնդիրներ, ողնաշարի ճողվածքներ և իհարկե օնկոլոգիական հիվանդությունները, որը ցավոք տարեցտարի դառնում է հայերի հիմնական հիվանդություններից մեկը:
Համաձայն վիճակագրության, Հայաստանի Հանրապետությունում 2012 թվականին չարորակ նորագոյացությունների տարածվածությունն ընդհանուր նորագոյացությունների մեջ կազմել է 21%, իսկ չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշը 2001-2012 թվականներին անընդհատ աճել է` 47.1%-ից հասնելով մինչև` 64.3%-ի: Սա, իհարկե, ցավալի է:
– Դուք նշեցիք, որ օնկոլոգիական խնդիրներով շատ են դիմում: Ի՞նչ կարող է անկնալել գերմանական բժշկությունից քաղցկեղով տառապող հիվանդը:
– Քաղցկեղը, թերևս, ամենատարածված և բարդագույն հիվանդություններից է: Ինչպես վերը նշեցի, ունենք բացառիկ համագործակցության պայմանագիր Քաղցկեղի կենսաբանության կենտրոնի հետ:
Որպես Գերմանիայի, ինչպես նաև ողջ Եվրոպայի քաղցկեղի ամենահայտնի և ամենաերաշխավորված կենտրոններից մեկը՝ Ֆրայբուրգի կենսաբանության կենտրոնը բացառապես կենտրոնացած է բժշկական խնամքի, բարձրակարգ հետազոտությունների և կրթական ծրագրերի լայն շրջանակի վրա:
Սա առաջատար հաստատություն է, որը փորձում է կիրառել նոր հակաքաղցկեղային դեղորայք գործնականում և բացահայտել առավել արդյունավետ վերականգնողական ծրագրեր՝ չարորակ համակարգային հիվանդություններ և կարծր ուռուցքներ ունեցող մարդկանց համար: Հատկանշական է նաև այն, որ Քաղցկեղի Կենսաբանական հետազոտությունների կենտրոնը փնտրում և փորձարկում է ոչ թե ավանդական բժշկության այլընտրանքային ձևեր, այլ այլընտրանք ավանդական բժշկության շրջանակներում:
– Իսկ ի՞նչ կերպ է իրականացվում բուժումը:
– Բուժման մեթոդները, իհարկե, տարբեր են: Բուժման առավել օպտիմալ մարտավարություն ընտրելու և այն վերահսկելու համար պարզապես անհրաժեշտ են ուռուցքի վիճակն ու աճը պարզաբանող, ինչպես նաև առողջ օրգանների հսկման համար կարևոր հետազոտություններ: Քաղցկեղի կենսաբանության կենտրոնում կարելի է հետազոտվել գերժամանակակից բժշկական սարքավորումներով և մեթոդներով: Միայն այս ամենից հետո է պարզ դառնում բուժման մեթոդը:
Եթե ուռուցքը տարածված չէ օրգանիզմում մետաստազի տեսքով և տեղակայումն էլ այնպիսին է, որ կենսական վտանգ չի ներկայացնում` արվում է վիրահատություն: Հակառակ դեպքում նշանակվում է բուժում: Պրոֆեսսորների կողմից ընտրվում է տվյալ օրգանիզմին և ուռուցքին համապատասխան դեղորայքային բուժում` դասական քիմիոթերապիա, արդյունավետ քիմիոթերապիա, հորմոնալ բուժում, ինչպես նաև ուռուցքի բիոլոգիական բուժում, ինչպես օրինակ մոնոկլոնալ հակամարմիններով, իմունային մոդուլյատորներ, դիֆերենցման ինդուկտորներ, վերջինս հաճախ հետազոտությունների շրջանակներում: