Ալեքսանդր Արզումանյանը՝ ԵՏՄ պայմանագրի մասին. «Այսօր քվեարկելով՝ սպանում ենք մեր ժողովրդի ազատության ոգին»

Այսօր Ազգային ժողովի նիստում ԵՏՄ պայմանագրին միանալու հարցի քննարկման ժամանակ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, թե բոլորը գիտակցում են, որ սա բախտորոշ պահ է: Ըստ նրա՝ շատերը իրադրությունը ներկայացնում են սև ու սպիտակ, բոլոր զեկուցողները այս փաթեթը ներկայացնում էին որպես զուտ տնտեսական պայմանագիր, բոլոր փաստարկները բերվում են այդ տեսանկյունից, իսկ նման մոտեցումը հասարակությանը մոլորութան մեջ գցելու փորձ է:

«ԵՏՄ-ն ԽՍՀՄ-ի վերաստեղծման փորձ է»,- հայտարարեց նա՝ նշելով, որ երկու շաբաթ է, ինչ պայմանագիրը քննարկվում է, ճիգեր են անում դրական մի քանի հատկություններով ներկայացնել, բայց մերժելի է, որ Հռոմի պապից կաթոլիկ են փորձում ներկայանալ:

Ըստ նրա՝ ճգնաժամի հաղթահարման հույսեր գոյութուն չունեն ՌԴ-ում, անգամ ՌԴ ֆինանսների նախարարը դիմել է ժողովրդին՝ ասելով, թե պետք է ձգեն գոտիները և սովորեն ապրել առկա պարադիգմայում, որ ՌԴ-ն միլիարդավոր դոլարներ կկորցնի, հաջորդ տարվա բյուջեի կրճատումն անխուսափելի է և ՌԴ-ն գտնվում է ծանր վճակում:

Նա նշեց, որ նույն օրը այլ լուր հասավ, որ ԵՏՄ-ն դեռ չկայացած, կարող է փլուզվել: Նա հիշեցրեց, որ «Ռոսսելխոզնադզորը» արգելեց Բելառուսից մթերքի ներկրումը և էմբարգո դրեց՝ այդպիսով ՌԴ-ն կրկին ապացուցեց, որ առաջնորդվում է իր կամքով, այլ ոչ թե միջազգային պայմանագրերով ու միակողմանի որոշումներ է կայացնում ԵՏՄ փոխարեն:

Կարդացեք նաև

Ա.Արզումանյանը նշեց, որ նավթի գնի աճ առնվազ կես տարի չի սպասվում, իսկ գների նվազումը տեսնում ենք ամեն օր: Ըստ նրա՝ ասում են, որ 1.13%-ն է մեզ հատկացվելու, որը 250 մլն դոլար է, բայց Ղրղզստանի գերշահավետ գործարքի մասին ոչ ոք չի խոսում, կամ խոսվում է մեր տնտեսությունում ներդրումների մասին, բայց չի խոսվում «գույք պարտքի դիմաց» գործարքից հետո ՌԴ-ն որևէ ներդրում չի արել այդ ձեռնարկություններում:

Պատգամավորի խոսքով՝ ՌԴ-ն դեռ պետք է պահի անեքսիայի ենթարկված Ղրիմը, Դոնբասի ժողովրդին, իսկ Բլումբերգի հարցման համաձայն՝ ՌԴ-ն համարվում է ֆինանսական շուկաների թիվ մեկ սպառնալիք: Ըստ նրա՝ խոսում են սառը պատերազմի վերսկսման մասին, և սին են բոլոր հայտարարությունները ՀՀ տնտեսական, էներգետիկ անվտանգության մասին. «Ինչ անվտանգություն, երբ ռուբլին գահավիժում է»:

Ա.Արզումանյանը նշեց, որ պատմության մեջ չի տեսել դեպք, որ մի ժողովրդի տանեն զրկանքների՝ ազատությունից հրաժարվելու համար. «Ազատությունը պայմանագրով, օրենքով ձեռք չես բերի, կարելի է պայմագրերով սուվերենություն զիջել, բայց ազատության ոգին մեր ժողովրդի մեջ է: Այսօր քվեարկելով՝ սպանում ենք մեր ժողովրդի ազատության ոգին»,- ասաց Ա.Արզումանյանը՝ հավելելով, որ դեմ է քվեարկելու. «Սա անընդունելի է մեր երկրի համար, սա հղի է շատ ծանր հետևանքներով, և կոչ եմ անում վերջին պահին կոճակը սեղմելուց առաջ ականջալուր լինեք ձեր սրտի ազատության ձայնին»:

Տեսանյութեր

Լրահոս