Բաժիններ՝

Ֆերգյուսոնում Մայքլ Բրաունի սպանությունից հետո ԱՄՆ-ի ոստիկանությունը սպանել է ևս 14 երիտասարդի

The Daily Beast պարբերականի փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ ԱՄՆ-ի պարեկային ոստիկան Դարեն Ուիլսոնը Ֆերգյուսոնում սպանեց սևամորթ ազնեն դեռահասի, իրավապահների կրակոցներից այդ երկրում զոհվել է ևս առնվազն 14 թինեյջեր (13-19 տարեկան):

Պարբերականը հրապարակել է ոստիկանների կողմից օգոստոսից սպանված ամերիկացիների ցուցակը, որոնց տարիքը կազմել է 12-19 տարեկան: Նրանցից  14-ն աֆրոամերիկացիներ են: Լրագրողների ներկայացրած վիճակագրության համաձայն՝ սևամորթ երիտասարդները միջին հաշվով 4.5 անգամ ավելի շատ են սպանվում ոստիկանների կողմից, քան ռասայական այլ պատկանելություն ունեցող անձինք:

Նոյեմբերի 24-ին ամերիկյան դատարանը որոշեց պաշտոնական մեղադրանք չներկայացնել Դարեն Ուիլսոնի դեմ, ինչից հետո Ֆերգյուսոնում ու ԱՄՆ-ի 170 այլ քաղաքներում անցկացվեցին բողոքի զանգվածային ակցիաներ: Այդ երեք օրվա ընթացքում ձերբակալվել է մոտ 400 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս