Էրդողանը քննադատել է Եվրոպային՝ «Իսլամական պետության» ու PKK-ի գործողությունները տարբերակելու համար
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում կազմակերպված գործարար ֆորումի ժամանակ քննադատել է եվրոպական երկրներին.
«Եվրոպայի երկրները շահագրգռված են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) գործունեությունն օրինականացնելով: Եվրոպական երկրներն ակտիվորեն աջակցում են «Իսլամական պետության» զինյալների դեմ հակաահաբեկչական գործողություններին և դրա հետ մեկտեղ չգիտես ինչու աչք են փակում PKK-ի զինյալների գործողությունների վրա:
Մենք տարբերություն չենք տեսնում PKK-ի ու «Իսլամական պետության» զինյալների գործողությունների միջև: Մինչդեռ «Իսլամական պետության» դեմ մեծապես դուրս եկած Եվրոպան համակրանքով է նայում PKK-ին»: