Ղազախստանը ռուբլու փոխարժեքի անկման պատճառով դադարել է էլեկտրաէներգիա մատակարարել Ռուսաստանին
CA-News-ի փոխանցմամբ՝ Ղազախստանը ռուսական ռուբլու փոխարժեքի անկման պատճառով նոյեմբերի 24-ից դադարել է էլեկտրաէներգիա մատակարարել Ռուսաստանին: Այս մասին հայտարարել է ղազախական «Սամրուկ-Էներգո» պետական ընկերության նախարար Ալմասադամ Սատկալիևը.
«Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի մատակարարումներին, ապա տվյալ դեպքում մենք նոյեմբերի 24-ից արժեզրկման պատճառով դադարեցրել ենք Ռուսաստանին էլեկտրաէներգիայի մատակարարումները: Դա դարձել էր ոչ շահավետ մեր կայանների համար: Այդ շուկայի կորուստն էական պահ է»:
Նա ընդգծել է, որ պայմանագրերը կնքվում են ռուբլիով, և դրա փոխարժեքի անկումն էլ հանգեցրել է էլեկտրաէներգիայի հետագա վաճառքից հրաժարվելուն: 2013 թվականին Ռուսաստանը Ղազախստանից ներկրել է 3.9 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա: