Երևան գծի ուղեմասի «Սովետական» կայարանից գողացել են 8 ռելս
Նոյեմբերի 25-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում «Հարավ-Կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ Երևանի գծի ուղեմասի աշխատակցից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը, նշված ՓԲԸ պատկանող, Զարթոնք գյուղի տարածքում գտնվող Երևան գծի ուղեմասի «Սովետական» կայարանից գողացել են 8 ռելս` յուրաքանչյուրը 12 մ երկարությամբ:
Մեկնած օպերատիվ խումբը կայարանից մոտ 350 մ հեռավորության վրա հայտնաբերել է գողոնի մի մասը` զոդված վիճակում:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1985 թ. ծնված Արթուր Ս.-ն, որը նոյեմբերի 26-ին, ժամը 15.25-ին, բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն