Բաժիններ՝

Օլանդը հաստատել է, որ Սիրիայում իրականացված զանգվածային հաշվեհարդարին մասնակցել են Ֆրանսիայի քաղաքացիները

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաստատել է, որ Սիրիայում պատանդների հանդեպ հաշվեհարդար տեսնելուն մասնակցել է Ֆրանսիայի երկու քաղաքացի, որոնք հանդես են գալիս «Իսլամական պետության» կողմից:

Կանբեռայում լրագրողների հետ զրույցում Օլանդը հայտարարել է, որ զինյալներից մեկի ինքնությունն արդեն իսկ հաստատված է: Ֆրանսիայի ՆԳՆ-ը հայտնել է նրա անունը: Խոսքը գնում է Նորմանդիայում ծնված, 22-ամյա Մաքսիմ Օշարի մասին:

2012 թվականին նա մեկնել է Մավրիտանիա, ուր և ընկել է իսլամականների ազդեցության ներքո, ինչի արդյունքում էլ 2013 թվականի օգոստոսին պատերազմելու համար մեկնել է Սիրիա: Երկրորդ ֆրանսիացու ինքնությունը պարզվում է ներկայումս:

Նոյեմբերի 16-ին «Իսլամական պետությունը» հրապարակել էր Սիրիայում զանգվածային մահապատժի մասին տեսանյութը: Զինյալները սպանել էին ԱՄՆ-ի քաղաքացի, հումանիտար ծառայության աշխատակից Փիթեր Քեսիգին, և ևս 18 պատանդի, որոնց իսլամականներն անվանել են սիրիացի զինծառայողներ: Հաշվեհարդարին մասնակցել է նաև Օմարը:

Ֆրանսիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ Սիրիայում ու Իրաքում ռազմական գործողություններին ողջ ընթացքում մասնակցել է Ֆրանսիայի՝ ավելի քան հազար քաղաքացի: Նրանցից առնվազն 36-ը զոհվել են, իսկ 375-ը շարունակում են պատերազմել ներկայումս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս