Բաժիններ՝

Պուտինը պատրաստվում է հարձակման անցնել Ուկրաինայում. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինական «24-րդ հեռուստաալիքի» եթերում հայտարարել է, որ Ուկրաինայի վրա կախվել է ազգային սպառնալիք, քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոբիլիզացրել է բոլոր ուժերը և դիմելու է դիվերսիաների:

Սաակաշվիլին հայտարարել է, որ սրանից առաջ Պուտինը գործել է որոշակի քայլեր, որոնց կարելի է համարել Ուկրաինայի վրա հարձակվելու նախապատրաստություն. «Պուտինը մի կողմից Ուկրաինայի հետ ստորագրել է գազային համաձայանագիր և դրանով իսկ Եվրոպային ասել է «Մի՛ մտահոգվեք, թե ես ինչ կանեմ Ուկրաինայում, ես ձեզ գազ կմատակարարեմ», իսկ մյուս կողմից նրա ինքնաթիռները թռչում են Ատլանտիկայի վրայով, և նա ասում է «Եթե մի բան այն չլինի, ես ձեզ կռմբակոծեմ միջուկային զենքով»:

Այսինքն, նա պատրաստվում է հարձակման անցնել Ուկրաինայում: Որքանով ես ճանաչում եմ Պուտինին, նա հարձակվելու է նաև հետագայում: Ես բացարձակապես վստահ եմ, որ Ուկրաինայի հաղթանակը չունի այլընտրանք: Այսպիսի ագրեսիվ, իմպերիալիստական Ռուսաստանը չունի ապագա: Ուկրաինան պետք է դիմակայի, ուկրաինացիներին անհարաժեշտ է միավորվել, և ես կարծում եմ, որ ձեզ չեն հաղթի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս