Պակիստանն ու Ադրբեջանը քննարկելու են ռազմական ոլորտում երկկողմ հարաբերությունների խորացման հարցը
Report.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը վաղը մեկնելու է Պակիստան: Այս մասին լրատվամիջոցին հայտնել են նրա հավաստի աղբյուրները:
Այցի շրջանակներում Հասանովը հանդիպումներ է ունենալու Պակիստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: Այդ հանդիպումներում քննարկվելու են ռազմական ոլորտում երկկողմ հարաբերությունների խորացման հարցը: Այցն ավարտվելու է նոյեմբերի 19-ին: