Սերգեյ Նարիշկինը Թեհրանում քննարկելու է ՌԴ-ի ու Իրանի միջև տրանսպորտային հաղորդակցության հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ով նոյեմբերի 16-17-ին աշխատանքային այցով գտնվում է Իրանում, մի շարք հանդիպումներ է ունենալու այդ երկրի ղեկավարության հետ:

Պլանավորված են հանդիպումներ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի, ինչպես նաև Ընդունվող որոշումների նպատակահարմարությունը հստակեցնող խորհրդի նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի հետ:

Պետդումայի՝ տրասնպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Եվգենի Մոսկվիչևը լրագրողներին հայտնել է, որ տրանսպորտի ոլորտում Իրանի ու Ռուսաստանի միջև կան մի շարք չլուծված հարցեր:

Օրինակ, Իրանում դեռ ամբողջովին չի գործարկվել «Կանաչ քարտեզ» համակարգը, ինչի հետևանքով ռուս վարորդներն Իրանում կարողանում են իրենց մեքենաներն ապահովագրել միայն 15 օրով, մինչդեռ իրանց վարորդները Ռուսաստանում դա անում են միանգամից մեկ տարով:

Մոսկվիչևի խոսքերով՝ վերջին 2-3 տարում երկու երկրների միջև աճում է տրանսպորտի բոլոր տեսակներով բեռնափոխադրումների ծավալը՝ բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: 2013 թվականին ավտոճանապարհով բեռնափոխադրումների ծավալն աճել է 39 տոկոսով՝ համեմատած 2012 թվականի հետ:

Նա ընդգծել է, որ «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությունը մտադիր է Իրանից Ադրբեջան ու ավելի հեռու՝ դեպի Ռուսաստան, կառուցել ու էլեկտրաֆիկացնել երկաթուղի:

Տեսանյութեր

Լրահոս