Գագիկ Ծառուկյանը գնեց «Ժառանգության» և ՀԱԿ-ի բրենդը. Անդրեաս Ղուկասյան

«Բիզնեսի տեսակետից Գագիկ Ծառուկյանը փայլուն ավարտեց մի գործարք, որը կոչվում է բրենդի ձեռքբերում»,- այս տեսակետը այսօր հայտնեց նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանը՝ խոսելով ոչ իշխանական եռյակի գործունեության մասին:

Ըստ նրա՝ ԲՀԿ-ի գրասենյակների հիման վրա ժողովրդական շարժման շտաբեր ստեղծելու որոշումը բնական է, որովհետև եռյակի մյուս գործընկերները այդպիսի նյութական ռեսուրսներ չունեն. ««Ժառանգությունն» ընդամենը բրենդ է, որի տակ քանակ չկա, ՀԱԿ-ի շուրջ ինչ-որ մի քանակ կա, բայց 2-ն էլ բրենդ են, և դա ըննդիմության այն հատվածն է, որը պայքարում էր հանրային շահը պաշտպանելու համար: Ըստ էության, Գագիկ Ծառուկյանը գնեց այդ բրենդը, և իր կուսակցության գրասենյակների վրա գրված է լինելու «ժողովրդական շարժման կենտրոններ»:

Դա նեղվածություն առաջացրեց Լևոն Տեր-Պետրոսյանի, մյուս գործընկերների մոտ, որովհետև իրենք երևի համարեցին, որ դա սիմետրիկ գործարք չէ, ինչ-որ տեղ գուցե և յուրացում է, և տեսանք ՀԱԿ-ի արձագանքը, ինչին եղավ նաև ԲՀԿ-ի պատասխանը, որ իրենք ուղարկեցին ՀԱԿ-ին դեպի Ազատության հրապարակ և ասացին՝ գնացեք, ինքնուրույն արեք միտինգներ, եթե այդպիսի ցանկություն ունեք: Այդ առումով ԲՀԿ-ն ստացավ այն, ինչ պլանավորում էր ստանալ: Այսինքն՝ ձեռք բերեց այն կարևոր բրենդը, որը նրան հնարավորություն է տալիս հանդես գալ որպես կուսակցություն՝ գումարած նաև որպես ժողովրդական ճակատ»,- նշեց նա:

Ըստ Ա.Ղուկասյանի՝ այստեղ առաջ է գալիս երկրորդ խնդիրը՝ բրենդը կա, պետք է լինի նաև համապատասխան ծրագիր.

Կարդացեք նաև

«Շոշափվում է ժողովրդական շարժում անունը քաղաքական ուժերի կողմից, և կարծես թե իրենք իրար մեջ չեն կարող կիսել, թե ով պետք է դրա կրողը լինի և ինչ ծրագիր է պետք իրականացնել»:

Հարցին՝ սա ընդամենը տարածք և ժամանակ զբաղեցնելու համա՞ր չէ, Ա. Ղուկասյանն ասպես պատասխանեց.

«Արդյունքում կարող է բերել նրան, որ ընդամենը տարածք և ժամանակ զբաղեցնելու պրոցես է, որը կբերի բոլորի հեղինակային վնասների՝ և՛ ԲՀԿ-ն կտուժի, և՛ ՀԱԿ-ը, և՛ «Ժառանգությունը»»:

Տեսանյութեր

Լրահոս