Բաժիններ՝

Ռուսաստանն ստանձնել է Ղրիմի միջուկային օբյեկտների ողջ պատասխանատվությունը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ստանձնել է Ղրիմի Հանրապետության ու Սևաստոպոլի միջուկային օբյեկտների ողջ պատասխանատվությունը: Այս մասին ԱԷՄԳ-ի աշխատանքին նվիրված ՄԱԿ ԳԱ-ի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Ալեքսանդր Պանկինը:

Նրա խոսքերով՝ Մոսկվան գործում է բաց լինելու ու համագործակցության ոգով՝ գործակալության քարտուղարությանն իրազեկելով Ղրիմի Հանրապետության ու Սևաստոպոլի միջուկային օբյեկտների կարգավիճակի մասին, որով և իրավիճակն ամբողջովին գտնվում է միջազգային-իրավական դաշտում:

Պանկինն անհիմն ու անբարեխիղճ է որակել Ուկրաինայի իշխանությունների պնդումներն այն մասին, որ Ռուսաստանը խաթարում է միջուկային չտարածման ռեժիմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս