Եթե Բայդենն ասել է նման խոսքեր, ապա նա պետք է ներողություն խնդրի մեզանից. Էրդողան

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ուրբաթօրյա նամազից հետո մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի աղմկահարույց հայտարարությունը:

Սրանից առաջ Բայդենը Հարվարդի համալսարանում հայտարարել էր մերձավորարևելյան տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցներ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և մյուսները այնքան են տարվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգը տապալելու գաղափարով, որ ծայրահեղականներին հատկացրել են խոշոր հարյուրավոր միլիոն դոլարներ ու հազարավոր տոննա զենք:

Էրդողանը հայտարարել է, որ եթե Բայդենն օգտագործել է այդպիսի արտահայտություն, ապա Բայդենն իր համար պատմություն է: Էրդողանի խոսքերով` Թուրքիան «մեծ ներդրում» ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում:

Նա հայտարարել է, որ իրենք արգելել են իրենց տարածքով Սիրիայի 6000 օտարազգի զինյալների մուտքը Սիրիա, ուր նրանք պետք է միանային «Իսլամական պետություն» խմբավորմանը. «Եթե Բայդենն ասել է նման խոսքեր, ապա նա պետք է ներողություն խնդրի մեզանից»:

Էրդողանն ընդգծել է, որ իրենց համար «Իսլամական պետությունը» նույն է, ինչ` «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK): Էրդողանի խոսքերով` իրենք պատրաստ են ամեն գնով պաշտպանել Սուլեյման Շահի դամբարանի տարածքը, որը պաշտպանում է 40 թուրք զինծառայող:

Տեսանյութեր

Լրահոս