Բաժիններ՝

ԱՄՆ-ը չեղյալ է հայտարարել Ռուսաստանի նկատմամբ առևտրային արտոնությունները

Lenta.ru-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ը չեղյալ է հայտարարել Ռուսաստանի նկատմամբ առևտրային արտոնությունները: Այս մասին հայտնել է Սպիտակ տան կայքը: Արտոնությունների չեղյալ հայտարարման փաստաթուղթը ստորագրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման.

«Ես որոշել եմ, որ Ռուսաստանը տնտեսապես բավական զարգացած ու մրցունակ է, որպեսզի հոկտեմբերի 3-ից դադարի ստանալ արտոնություններ` որպես զարգացող երկիր»: ԱՄՆ-ի նախագահը դեռ մայիսի 7-ին էր պաշտոնապես դիմել Կոնգրեսին` Ռուսաստանին առևտրային արտոնություններից զրկելու համար:

2013 թվականին ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 39.9 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս