Բաժիններ՝

ԵՄ-ը պաշտոնապես հետաձգել է Ուկրաինայի հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը պաշտոնապես որոշում է ընդունել Ուկրաինայի հետ ստորագրած Ասոցացման համաձայնագրի՝ ազատ առևտրի գոտու մասին հատվածի կիրառումը հետաձգելու մասին: Այս մասին նշված է Եվրոպական խորհրդի տարածած հայտարարությունում:

ԵՄ-ի Խորհուրդը համապատասխան որոշումն ընդունել է առանց բանավեճերի: Սրանից առաջ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ Ասոցացման համաձայնագրում առկա կանոնները պետք է կիրառվեն ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ից:

Դրանից առաջ էլ՝ սեպտեմբերի 12-ին, հաղորդվել էր, որ ԵՄ-ը, Ուկրաինան ու Ռուսաստանը պայմանավորվել են, որ առևտրային կանոնների ուժի մեջ մտնելը հետաձգվում է մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը: Ուկրաինայի Գերագույն ռադան ու Եվրախորհրդարանն Ասոցացման համաձայնագիրը վավերացրել են սեպտեմբերի 16-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս