Ստրասբուրգում կքննարկվի «Աննախադեպ բռնություններ Ադրբեջանում» թեման
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի շրջանակներում լսումներ են անցկացվելու «Աննախադեպ բռնություններ Ադրբեջանում» թեմայով: Միջոցառման նախաձեռնողները միջազգային ՀԿ-ներն են:
Լսումների ժամանակ զեկուցողներից մեկը լինելու է հետաքննող լրագրող Խադիջա Իսմայլովան, ով կիրազեկի երկրում 98 քաղբանտարկյալի առկայության մասին: Լսումների ժամանակ զեկույցներ կներկայացվեն Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի, ԶԼՄ-ների ու ՀԿ-ների իրավունքների խախտման մասին: