Բաժիններ՝

Ուկրաինան պարտավորվել է մինչև տարեվերջ 3 միլիարդ դոլար վճարել «Գազպրոմին»

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինան պարտավորվել է մինչև հոկտեմբերի վերջը ռուսական «Գազպրոմի» հաշվեհամարին փոխանցել 2 միլիարդ դոլար` իր պարտքը մարելու համար: Այս մասին հայտարարել է էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերը:

Նրա խոսքերով` ուկրաինական կողմը նաև պարտավորվել է մինչև տարեվերջ «Գազպրոմին» վճարել ևս 1.1 միլիարդ դոլար: Օթթինգերն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ` Ուկրաինան մինչև տարեվերջ «Գազպրոմին» կվճարի առնվազն 3 միլիարդ դոլար:

Օթթինգերը մանրամասնել է, որ Ուկրաինան իր գազային պարտքի մնացյալ մասը մարելու է Ստոկհոլմի միջնորդ դատարանի որոշումից հետո, եթե այն լինի հօգուտ Ռուսաստանի:

Նա հավելել է, որ «Գազպրոմը» առաջիկա ամիսներին Ուկրաինային կմատակարարի 5 միլիարդ խորանարդ մետր գազ` կանխավճար ստանալու ու 2 միլիարդ դոլարի չափ պարտքի մարման դեպքում և 1000 խորանարդ մետրի համար 385 դոլար գնով:

Սրանից առաջ ռուսական կողմը հայտարարել էր, թե Ուկրաինայի գազային պարտքը կազմում է 4.5 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս