Իլհամ Ալիևն ընդունել է Վլադիմիր Ժիրինովսկուն

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ռուս քաղաքական գործիչ, պատգամավոր, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն: Այս մասին նշված է Ադրբեջանի նախագահի կայքում:

Հանդիպման ժամանակ քննարկվել են ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները, դրանց ամրագրման գործընթացին երկու երկրների պատգամավորների մասնակցությունը: Հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Սրանից առաջ Ժիրինովսկին հայտարարել էր, որ ադրբեջանցի ազգ գոյություն չունի, ինչի համար Ռուսաստանի ադրբեջանցիները դատի էին տվել նրան: Չնայած դրան` Ժիրինովսկին որևէ ներողություն չի խնդրել իր այդ խոսքերի համար:

Տեսանյութեր

Լրահոս