Ռուսաստանն արդեն Վրաստանի չորրորդ հիմնական առևտրային գործընկերն է

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանը Վրաստանի հիմնական առևտրային գործընկերների թվում զբաղեցնում է 4-րդ տեղը: 2014 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Ռուսաստանի հետ Վրաստանի արտաքին առևտրային շրջանառության ծավալը կազմել է 506.4 միլիոն դոլար, ինչը կազմել է Վրաստանի ողջ արտաքին առևտրային շրջանառության 6.8 տոկոսը:

Այս տվյալները հրապարակել է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը: 2013 թվականի հաշվետու ժամանակահատվածի հետ համեմատ` Վրաստանի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալն աճել է 19.4 տոկոսով:

Հաշվետու ժամանակահատվածում Վրաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է ավելի քան 184.2 միլիոն դոլար (ողջ արտահանման 9.6 տոկոսը), իսկ ներկրումը` մոտ 322.2 միլիոն դոլար (ողջ ներկրման 5.9 տոկոսը):

Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը շարունակում է մնալ Թուրքիան, որին բաժին է ընկել Վրաստանի ողջ արտաքին առևտրային շրջանառության ծավալի 17 տոկոսը` 1260 միլիոն դոլար:

Երկրորդ տեղում Ադրբեջանն է` 10.5 տռոկոս և մոտ 775 միլիոն դոլար, իսկ երրորդ տեղում Չինաստանն է` 7.3 տոկոս և 544 միլիոն դոլար: Լավագույն տասնյակում են գտնվում նաև Ուկրաինան` 5.9 տոկոս ու 434 միլիոն դոլար, Հայաստանը` 4.8 տոկոս ու 359 միլիոն դոլար, ԱՄՆ-ը` 4.6 տոկոս ու 343 միլիոն դոլար, Գերմանիան` 4.6 տոկոս ու 342 միլիոն դոլար, Բուլղարիան` 3.5 տոկոս ու 259 միլիոն դոլար, Ճապոնիան` 3.1 տոկոս ու մոտ 227 միլիոն դոլար:

Տեսանյութեր

Լրահոս