Սաակաշվիլուն մեղադրել են մոտ 5 միլիոն դոլարի պետմիջոցներ վատնելու մեջ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու դեմ ներկայացվել է նոր մեղադրանք: Խոսքը գնում է պետական միջոցները վատնելու մասին: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազությունը:
Սաակաշվիլուն մեղադրում են ավելի քան 8.8 միլիոն լարի (մոտ 5 միլիոն դոլար) դոլար վատնելու մեջ: Այդ գումարները, Վրաստանի պետական սահմանային հատուկ ծառայությանն ուղղվելու փոխարեն, ծախսվել են խոհարարի, մերսողի ծառայությունների, հյուրանոցների (որոնցում իջևանել են օտարազգի հյուրերը) վրա, Իտալիայում զբոսանավի վարձակալության և այլնի վրա:
Սաակաշվիլու մեղավորության հաստատման դեպքում նրան սպառնում է 7-11 տարվա ազատազրկում: