Օբաման շնորհավորել է Էրդողանին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ, որի ժամանակ շնորհավորել է նրան՝ Թուրքիայի 12-րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Այս մասին հայտնել է Թուրքիայի վարչապետի ապարատը: Վերջինիս հաղորդմամբ՝ Օբամայի ու Էրդողանի հեռախոսազրույցը կայացել է երեկ երեկոյան: Հեռախոսազրույցի ժամանակ Օբաման հաջողություններ է մաղթել նոր պաշտոն զբաղեցնող Էրդողանին:

Օբաման ընդգծել է, որ Էրդողանի նախագահության ժամանակ Թուրքիան էլ ավելի առաջ կգնա: Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են նաև Իրաքի ու Սիրիայի հարցերը, Գազայի հատվածում հրադադարի հարցը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ թուրքական Sabah թերթը հայտնել էր, որ վերջին 11 ամսում Էրդողանը 4 անգամ մերժել է հեռախոսազրույց ունենալու մասին Օբամայի առաջարկները:

Տեսանյութեր

Լրահոս