Բաժիններ՝

Սաակաշվիլին ու Ավակովը ներկա են գտնվել ուկրաիանական ԱԹՍ-ի փորձարկումներին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որի դեմ հայրենիքում հարուցվել է քրեական երկու գործ, Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հետ միասին ներկա է գտնվել ուկրաիանական անօդաչու թռչող սարքի փորձարկումներին:

Փորձարկումներին ներկա է գտնվել նաև վրացական «Դելտա» ռազմական ձեռնարկության նախկին ղեկավար Ռևազ Չարբաձեն: Երեկ երեկոյան Սաակաշվիլին Facebook-ի իր պաշտոնական էջում գրել է, որ ուկրաինական բանակի բոլոր ստորաբաժանումները մոտ ժամանակներս կհամալրվեն ուկրաինական նոր ԱԹՍ-երով:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Սաակաշվիլին հայտարարել էր, որ շատ զբաղված է Ուկրաինայում ու նրա հարևան երկրներում, և որ Վրաստանում բանտ նստելու ժամանակ չունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031