Բաժիններ՝

Սաակաշվիլին հայտարարել է, որ բանտ նստելու ժամանակ չունի

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ վրացական դատախազությունը, որն իրեն մեղադրում է ծառայողական լիազորությունները չարաշահելու մեջ, չունի ապացույցներ նախագահ լինելու ժամանակ իր ապօրինի գործողությունների մասին:

Վարշավայում վրացական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ Սաակաշվիլին հայտարարել է. «Կարծում եմ, որ Վրաստանի իշխանությունները դուրս են եկել իրավական տիրույթից: Ինչպե՞ս ժամանակ գտնել, գալ Վրաստան, բանտ նստել և հրաժարվել այն ամենից, ինչով ես զբաղվում եմ ներկայումս:

Ես չունեմ դրա ժամանակը, նրանք էլ (Վրաստանի իրավապահ մարմինները) չունեն դա անելու հնարավորություն: Ես ոչ մի տեղ չեմ արտահայտվում Վրաստանի կառավարության մասին, որովհետև ամոթ եմ ապրում: Մենք պետք է Վրաստանը վերադարձնենք այն ուղի, որտեղից մեզ ժամանակավորապես հեռացրել են»:

Սաակաշվիլին հավելել է, որ երեկ ժամանել է Լեհաստան, ուր հանդիպում է լեհ առաջնորդների հետ, իսկ մինչ այդ եղել է Հունգարիայում, ուր նույնպես ունեցել է նման հանդիպումներ: Լեհաստանից նա պլանավորում է վերադառնալ Ուկրաինա: Սաակաշվիլին ընդգծել է, որ իր ամեն օրը հագեցած է, և որ նա չի կարող վերադառնալ Վրաստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս