Արմեն Աշոտյանը հանդիպել է Տրայան Հրիսթեայի հետ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտում ԵՄ-ի կողմից իրականացվող ծրագրերը, մասնավորապես, Տեմպուս և Էրազմուս+ ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր:
Նախարարը կարևորել է հայաստանյան կողմի ամբողջական մասնակցությունն այդ ծրագրերին` ընդգծելով նախարարության ակտիվ ընդգրկվածության անհրաժեշտությունը: Նախարար Արմեն Աշոտյանը և դեսպան Տրայան Հրիսթեան քննարկել են նաև նոր ծրագրերին առնչվող կառուցվածքային և բովանդակային մի շարք հարցեր:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն