Բաժիններ՝

Պուտինը պլանավորում է Ուկրաինան իր վերահսկողության տակ վերադարձնել «փափուկ ուժի» օգնությամբ. Stratfor

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պլանավորում է Ուկրաինան իր վերահսկողության տակ վերադարձնել այսպես կոչված «փափուկ ուժի» (soft power) օգնությամբ՝ փորձելով նվաճել ուկրաինացիների «սրտերն ու մտքերը»:

Այս մասին նշված է ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնի պատրաստած զեկույցում: Դրանում նշված է, որ Պուտինը հատուկ ծառայությունների նախկին աշխատակից է, ինչը նշանակում է, որ նա գործելու է նրբորեն:

Պուտինյան Ռուսաստանը երկրի տարածքից դուրս՝ նախկին սատելիտների (արբանյակների) տարածքներում, չի վարի սովորական պատերազմ, փոխարենը կդիմի անսովոր եղանակների՝ մարդկանց սրտերն ու մտքերը նվաճելու համար:

Զեկույցում նշված է, որ անգամ ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի անդամները պաշտպանված չեն Ռուսաստանի ազդեցությունից: Ընդգծվում է, որ ներկայիս պայմաններում «Գազպրոմն» ավելի ուժեղ զենք է, քան՝ բանակը:

Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ գրեթե ամբողջովին կախված են ռուսական գազի մատակարարումներից, իսկ Ռուսաստանն իր համար անհրաժեշտ արդյունքների համար կարող է օգտագործել նաև իր հատուկ ծառայությունները, ֆինանսական ռեսուրսներն ու մեդիան:

Զեկույցի համաձայն, Պուտինը գիտի, որ Խորհրդային միության թերությունը եղել է «փափուկ ուժի» բացակայությունը, և այժմ Մոսկվայի ռազմավարությունը կայանում է Ուկրաինան ներսից նվաճելում.

«Դա ավելի ակնառու կդառնա անդորրի պայմաններում, օրինակ երբ Մերձավոր Արևելքի դեպքերի պատճառով Ուկրաինայի հարցը դուրս է մնում թերթերի առաջին էջից: Ահա և այդ ժամանակ էլ անհրաժեշտ է անհանգստանալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս