Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են Գազայի հատվածում իրավիճակի սրման հարցը
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ժամանակ քննարկել է Իսրայելի հարավում և Գազայի հատվածում իրավիճակի սրումը:
Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը: Հեռախոսազրույցը նախաձեռնել է իսրայելական կողմը: Պուտինն ընդգծել է, որ անհրաժեշտ է շուտափույթ վերջ դնել զինված հակամարտությանը, որի հետևանքով զոհվում են մեծ թվով խաղաղ բնակիչներ:
Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են նաև հետագա երկկողմ շփումներն ու փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած մի շարք այլ հարցեր: